20:33 , 19 նոյեմբեր, 2015
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործադիր կոմիտեի անդամ Դուրան Քալքանը հայտարարել է, որ առաջիկա ձմեռը կլինի եզրափակիչ ճակատամարտի փուլ։
Քալքանը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է քրդերի ազատությունները ճնշելու, ֆաշիստական ու գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ։ Քալքանն ընդգծել է, որ իրենք միայնակ չեն թողնի Քրդստանն ու քուրդ ժողովրդին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, թե թուրքական բանակը պլանավորում է Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ձեռնարկել մասշտաբային ցամաքային գործողություն, ինչն, ըստ ամենայնի, կմեկնարկի նոյեմբերի վերջին։