Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալն ու Քայլին ներկայացրել են իրենց նոր հացաքածուն (ֆոտո, վիդեո)


20:15 , 19 նոյեմբեր, 2015

Ladynews.am-ը գրում է.

Նախաամանորյա իրարանցման շրջանում Քենդալ և Քայլի Ջեներ քույրերը ներկայացրել են իրենց նոր՝ թվով երկրորդ, զգեստների հավաքածուն, որը հատուկ ստեղծել են Topshop զանգվածային առևտրային ապրանքանիշի համար:

Տասնութամյա Քայլիի և տասնիննամյա Քենդալիհեղինակային հավաքածուն, ովքեր երկրորդ տարին անընդմեջ Time ամսագրի կողմից ճանաչվում են ամենաազդեցիկ անչափահասները, իր մեջ ներառում է 15 նմուշ․ դրանք նախշավոր տոպեր են, կարճ կիսաշրջազգեստներ, արհեստական մորթի և տրիկոտաժ։ Մի խոսքով՝ այն, ինչը պահանջարկ կունենա ամանորյա տոնական հանդիսություններին։ 

Հավաքածուի հեղինակները արդեն կիսվել են ապրանքանիշի հետ իրենց համագործակցության մասին․

«Մենք երջանիկ էինք Topshop-ի համար նոր հավաքածուի մշակմանը մասնակցության համար։ Դա մեր սիրելի տոնի նորաձև կերպարանավորումն է։ Մենք փորձել ենք հավաքածի մեջ արտահայտել մեր սեփական ոճը, սակայն ցույց տալ դրա տոնական տարբերակը»։

600x580

600x580

Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ հագուստով են նրանաք դիմավորում Սուրբ ծնունդը, քույերը պատասխանել են․

«Մենք նախընտրում ենք մետաղապատ կտորները և շատ փայլը։ Պսպղուն և ավելի շատ փայլ՝ ահա թե ինչն է արտահայտում տոնի ոգին և հրաշալի կերպով համապատասխանում երեկույթին։ Հավելած՝ հարմարավետ տրիկոտաժը, և կերպարը պատրաստ է։ Միացնում ենք մեր սիրելի հիթը՝ Մերայի Քերի All I Want For Christmas Is You-ն և տոները սկսվում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ