Իրանը պատրաստվում է ջուրն իջեցնել հայրենական արտադրության նոր էսկադրոնային ականակիր


18:14 , 19 նոյեմբեր, 2015

jamaran_destroyer_231114Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ հայրենական արտադրության «Սահանդ» էսկադրոնային ականակիրը ջուրը կիջեցվի արդեն ընթացիկ տարվա վերջին (2016 թվականի մարտ)։

Նրա խոսքերով՝ Իրանի ռազմածովային նավատորմը ներկայումս կառուցում է մի քանի ականակիրներ։ Նա հավելել է, որ Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են պարեկություն կատարել միջազգային ջրերում՝ պաշտպանելով իրանական առևտրանավերն ու լցանավերը։

Սայարիի խոսքով՝ իրանական ռազմանավերը Բաբ էլ Մանդեբի նեղուցում վերջին 6 տարում ուղեկցել են 2500 նավի՝ նրանց պաշտպանելով սոմալեցի ծովահեններից։ Սայարին հավելել է, որ նեղուցում գտնվում են 35 երկրի ռազմանավեր։