17:30 , 19 նոյեմբեր, 2015Wnews.am-ը գրում է.
Հաղորդավարի մասնագիտություն մեր բուհերում չեն սովորեցնում, փոխարենը գյություն ունեն ստուդիաներ, ուսումնարաններ, որտեղ կա հաղորդավարության բաժին: Որտեղ և ինչ են սովորել հայ հաղորդավարները: Wnews.am-ի շարքն այս անգամ այդ մասին է:

Աբրահամ Գասպարյան. Հաղորդավար, մեկնաբան, լրագրող. Սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, իսկ 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում:

Աննա Ավանեսյան.Սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում` ավարտելով նաև մագիստրատուրան:

Աննա Գրիգորյան. Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը:

Ավետ Բարսեղյան. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում:

Արա Ղազարյան. Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը:

Արամ Աբրահամյան. Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, արվեստագիտության թեկնածու է:

Արման Մարգարյան. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Արտակ Ալեքսանյան. Սովորել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում: 2005թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ