Իրանը պատժամիջոցների վերացումից հետո մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել տիեզերական ոլորտում


16:26 , 19 նոյեմբեր, 2015

sputnik_060615Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել տիեզերական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ ընդգծելով, որ Թեհրանին հետաքրքրում են կապի արբանյակները, մետեոարբանյակներն ու Երկրի հեռակառավարվող զոնդերը:

«Իրանը հետաքրքրված է մեր ծրագրերով (դաշնային նոր տիեզերական ծրագիր), նրանք իրենք են ցանկանում իրենց տեղը գրավել Երկրի հեռակառավարվող զոնդերի շուկայում։ Նրանք ցանկանում են սեփական կապի արբանյակներ, եղանակին հետևող արբանյակներ ու Երկրի հեռակառավարվող զոնդեր»,- ասել է նա։

Ռոգոզինը հավելել է, որ ներկա դրությամբ Ռուսաստանին է բաժին ընկնում աշխարհում տիեզերական բոլոր հարձակումների 40 տոկոսը։