9 միջոց, որ կարող է անցկացնել գլխացավը


15:26 , 19 նոյեմբեր, 2015

9 միջոց, որ կարող է անցկացնել գլխացավըLife.panorama.am-ը գրում է.

Գլխացավը շատ բութ ցավ է, որին հանդիպում ենք գրեթե ամեն օր։ Գլխացավից ազատվելու հիմնական միջոցը դեղահաբի ընդունումն է։

Գլխացավից ազատվելու գործում կարող են օգնել նաև մի շարք սնունդներ։

Կարտոֆիլի ֆրի

Փոթորկահույզ և ալկոհոլով լի երեկոյից հետո գլխացավը նվազեցնելու լավ միջոց կարող է լինել կարտոֆիլի ֆրին։ Ալկոհոլը միզամուղ միջոց է, որի հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է և կորցնում կալիումը, որը վերականգնելու համար ուղղակի պետք է ուտել տապակած կարտոֆիլ։

Ձմերուկ

Գլխացավի հիմնական պատճառը ջրազրկումն է, այնպես որ, մինչև դեղահաբերի օգնությանը դիմելը, փորձեք ջրով հարուստ մթերքներ, ինչպիսին է օրինակ ձմերուկը։ Մրգերում և բանջարեղենում առկա ջուրը պարունակում է կարևոր հանքային նյութեր, ինչպիսին է օրինակ մագնեզիումը, որն առանցքային է գլխացավի կանխարգելման համար։

Սուրճ

Փորձագետները զգուշացնում են, որ ալկոհոլի հետևանքով տեղի է ունենում արյան անոթների լայնացում, որն էլ առաջացնում է գլխացավ։ Ի տարբերություն ալկոհոլի, սուրճը նեղացնում է արյան անոթները և վերացնում գլխացավը։ Սակայն սուրճը ևս չպետք է չարաշահել, քանի որ այն կարող է առավել մեծ խնդիրներ առաջացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ