Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում


15:00 , 19 նոյեմբեր, 2015

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այս պահին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մի քանի պատգամավորների հետ փակ հանդիպում է անցկացնում:

Առայժմ հայտնի չէ` օրակարգում ինչ հարց է: Նախարարը հանդիպման մտնելուց առաջ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: