13:30 , 19 նոյեմբեր, 2015«Գիտեինք, որ Երևանում լավ է լինելու, բայց որ այսքան...». հենց այսպես բնորոշեցին «Կաստա» խմբի տղաներն իրենց երևանյան համերգը։ «Օպիում» ակումբում երեկ հավաքել էին ռեփի սիրահարներն ու վայելում էին սիրելի խմբի համերգը։
«Կաստա»-ի երկրպագուների շարքերում էին նաև հայտնիները՝ Միշոն կնոջ՝ Սոնայի հետ, Ֆելիքսը սիրելիի՝ Գոհարի հետ, Հովոն, Նարեկը, Դավիթ Միրոյանը, Դիանա Մարտիրոսյանը, Վարշամ Գևորգյանը, Էմմա Հակոբյանը, Արա Ասլանյանը և այլք։ BlogNews-ը նույնպես ներկա է եղել համերգին ու ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։
«Կաստա»-ն Երևանում էր ամբողջական կազմով։ Տղաները ներկայացրին ինչպես խմբի հին ու նոր սիրված երգերը, այնպես էլ իրենց անհատական ստեղծագործությունները։
«Կաստա»-ն առաջին անգամ էր ելույթ ունենում Երևանում։ Տղաները երկրպագուներին խոստացան, որ վերադառնալու են Երևան և այսուհետև հանդիպելու են տարին առնվազն 1 անգամ։ Իրենց հերթին նրանք երկրպագուներից խոստում կորզեցին, որ հաջորդ համերգին նույնպես ներկա են լինելու։)



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի