13:10 , 19 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 10 օրից ավելի է, գտնվում են Վերին Լարսի անցակետում և ճանապարհների մերկասառույցի պատճառով հարյուրավոր բեռնատարների հերթ է գոյացել: Ահազանգողներն ասում են, որ իրենց ապրանքը փչանում է և այդ մասին ահազանգել են նաև պատկան մարմիններին, սակայն «սայլը տեղից չի շարժվում»: «Չգիտենք՝ էլ ում դիմենք: Մեծ թվով մեծահասակներ և անչափահասներ կան, սակայն պատկան մարմինների կողմցից արհամարհանքի ենք արժանացել: Ո՞վ պետք է այդ խնդիրները լուծի, չգիտենք»,-ասացին նրանք: SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել պատկան մարմինների պարզաբանումը: