«Մեր ուշադրության կենտրոնում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը». ԱՄՆ դեսպան


12:46 , 19 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ավելի լայն համապատկերում կարելի է քննարկել հարցը, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն աջակցել Հայաստանի տնտեսական աճին և զարգացմանը: Այս մասին այսօր նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանը նախ նշեց, որ երեքշաբթի օրը տեղի է ունեցել Առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի նիստը, որի տրամաբանական շարունակությունը Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն է: Իսկ խորհրդի հանդիպման ժամանակ, ըստ նրա, քննության են առնվել կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ-ԱՄՆ առևտրային հարաբերությունների վրա:

Ռ.Միլսի խոսքերով՝ այս հանդիպման շրջանակներում էլ այնպիսի հարցեր են դիտարկվելու, ինչպիսիք են Հայաստանի ռազմավարությունն իր էներգետիկ անվտանգության առումով, ջրային ռեսուրսների կառավարման հարցը և թե ինչ է հնարավոր անել աջակցելու ՀՀ կառավարությանը և ժողովրդին կոռուպցիոն չարիքի դեմ պայքարելու հարցում: 

Օրակարգում ներառված հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք կրկնակի հարկման համաձայնագիրն այս պահին անհրաժեշտ և նպատակահարմար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ