Զգալի գնանկում դեղերի շուկայում


12:32 , 19 նոյեմբեր, 2015

Դեղերի գները Հայաստանում ունեն նվազման միտում: Տարվա առաջին կիսամյակում որոշ դեղամիջոցների գները նվազել էին մոտ 50%-ով: Գների իջեցումն ունի տարբեր պատճառներ: Որոշ դեպքերում այն կապ ունի ԵՏՄ-ի, իսկ որոշ դեպքերում էլ արտարժույթի տատանումների հետ:

Այսօր գործադիրի նիստի ընթացքում առողջապահության նախարարը նշեց, որ դեղերի շուկայում մայիսից հոկտեմբեր ընկած հատվածում մշտադիտակվել են չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող հիսուն անուն դեղամիջոցների գներ:

Այս դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում դեղերի 60 տոկոսի գները մնացել են անփոփոխ, իսկ ահա 34 տոկոսինը նվազել է 30 տոկոսով: Միայն վեց տոկոսի դեպքում է տեղի ունեցել թանկացում, այն էլ՝ ընդամենը երեք տոկոսով: