Վարշավայից Հուրգադա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուլղարիայում


11:30 , 19 նոյեմբեր, 2015

4332mԼեհաստանից Եգիպտոս թռչող ուղևորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասի (Բուլղարիա) օդանավակայանում՝ կապված օդանավում ռումբի մասին ահազանգի հետ։ Ուղևորներին տարհանել են՝ հայտնում է Nova TV-ն։

Օդանավը չվերթ էր իրականացնում Վարշավայից Հուրգադա։ Հրամանատարը, տեղեկանալով անվտանգության սպառնալիքի մասին, արտակարգ վայրէջք է խնդրել Բուլղարիայի տարածքում։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, բոլոր ուղևորները տարհանվել են։

«Ռումբի մասին ազդանշանը ստացվել է 64-ամյա ուղևորից, որին իրավապահ մարմիններն արդեն հարցաքննում են»,- փոխանցում է հեռուստաալիքը։

Տեղի իշխանությունները սահմանել են հակաահաբեկչական ռեժիմ, Բուրգասի օդանավակայանը շրջապատված է ոստիկաններով։