Սպանություն Աշտարակում. 65-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Աշտարակ կաթ» գործարանի մոտակայքում


11:20 , 19 նոյեմբեր, 2015

2788d3e135d8fcc034ed3579d8144fbfPastinfo.am-ը գրում է.

Նոյեմբերի 18-ին  տղամարդու դիակ է հայտնաբերվել «Աշտարակ կաթ» գործարանի մոտ: 
 
Առաջին ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնում, որտեղից էլ այդ մասին իրազեկել են իրավապահներին։
 
Դեպքի վայր մեկնած քննիչներն ու օպերատիվ աշխատողները «Աշտարակ կաթ» գործարանից դեպի ձախ գտնվող դաշտավայրում, ոռոգման խողովակաշարի կողքին հայտնաբերել են 65-ամյա Մամիկոն Սարգսյանի դիակը, ով, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Բյուրականի բնակիչ է։
 
Դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։
 
Նույն օրը Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հոդվածով։