Մարդուն կարելի է ներել ամեն ինչ՝ բացի բացակայությունից


10:45 , 19 նոյեմբեր, 2015

Մարդուն կարելի է ներել ամեն ինչ՝ բացի բացակայությունից

Life.panorama.am-ը գրում է.

Օլդոս Լեոնարդ Հաքսլին (26.06.1894 – 22.11.1963 թթ.) եղել է անգլիացի գրող, «Խիզախ նոր աշխարհ» հայտնի հակաուտոպիական վեպի հեղինակը:

1.      Պատմությունը նման է մսով պաշտետի. ավելի լավ է չտեսնել, թե ինչպես են այն պատրաստում:

2.      Ի~նչ հիանալի, հետաքրքիր, յուրօրինակ են մարդիկ՝ հեռվից:

3.      Մարդուն կարելի է ներել ամեն ինչ՝ բացի բացակայությունից:

4.      Երաժշտությունը լռությունից հետո երկրորդ տեղում է, երբ խոսքը վերաբերում է անարտահայտելին արտահայտելուն:

5.      Պիտանի չէ դառնալ մեծ, եթե չես ընթերցել մանկական բոլոր գրքերը:

6.      Կարկանդակը գնահատելու համար անհրաժեշտ է այն համտեսել, այլ ոչ թե դատել բաղադրատոմսերի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ