10:05 , 19 նոյեմբեր, 2015
Հանովերում ահաբեկիչները ծրագրել էին պայթեցնել մարզադաշտ և կենտրոնական կայարան Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ՝ հայտնում է Bild-ը՝ հղում անելով խմբագրության տնօրինության տակ գտնվող գաղտնի փաստաթղթին։
Երեքշաբթի Հանովերում խաղի մեկնարկից 2 ժամ առաջ այն չեղարկվել էր՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ։ Մարզադաշտը տարհանվել էր, քաղաքում անցկացվել են զանգվածային ստուգումներ։
Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հրաժարվել է հստակեցնել, թե ինչումն է սպառնալիքը, սակայն նշել էր, որ իրավիճակը շատ լուրջ է։ Հանովերի ոստիկանությունում նշել են, որ քաղաքում պայթուցիկի որևէ հետք չի հայտնաբերվել։