Օբաման վետո կդնի ներգաղթյալներին չընդունելու հանրապետականների առաջարկի վրա


09:15 , 19 նոյեմբեր, 2015

ufo-news-2015-president-obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է վետո դնել ներգաղթյաներ չընդունելու Հանրապետական կուսակցության առաջարկի վրա: Այս մասն հաղորդում է Reuters-ը:

Սպիտակ տանը վստահ են, որ օրենքը սահմանում է «անպիտան և ոչ պրակտիկ պահանջներ, որոնք խոչընդոտում են աշխարհում ամենախոցելի մարդկանցից ոմանց օգնություն ցուցաբերելու ջանքերին»:

Բացի այդ, պահանջները «ամերիկացի ժողովրդի համար չեն ավելացնի անվտանգության միջոցառումները»:

Ազգային անվտանգության և հակաահաբեկչության հարցերով նախագահի խորհրդական Լիզա Մոնակոն ընդգծել է, որ կառավարությունը փախստականների լուրջ ստուգումներ է անցկացնում՝ 20 հազար դիմումից մի քանի տարվա ընթացքում ընդունելով 2 հազարից քիչ մարդու: