Թուրքիան պետք է դուրս գա համակարգային ճգնաժամից. Էրդողան


08:15 , 19 նոյեմբեր, 2015

thumbs_b_c_a93330e37c973fe23112d60abc9610a6Թուրքիան պետք է դուրս գա համակարգային ճգնաժամից: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ գրում է Trend-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի առջև կանգնած է կառավարման խորհրդարանական ձևի հարցը:

«Ոմանք այդ հարցն ընկալում են որպես «Էրդողանի անձնական գործ», բայց դա այդպես չէ: Այդ հարցը կդնենք ժողովրդի առջև՝ որը նա կընտրի, այն էլ մենք կընդունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը:

«Ժամանակն է ժողովրդին նոր Սահմանադրություն ներկայացնել: Ժամանակն է դուրս գալ համակարգային ճգնաժամից»,- ընդգծել է նա: