06:55 , 19 նոյեմբեր, 2015
Իրանում ձերբակալվել է Մշակույթի և իսլամական կողմնորոշման նախկին նախարարի որդին, հայտնում է Fars գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն` Մոհամադ Մոհսեն Մոհադջերանին մեղադրվում է կոռուպցիայի և կեղծարարության մեջ 87 միլիոն դոլար արժողությամբ նավթային հարթակի կորստի գործով:
Ինքը` նախկին նախարար Աթաոլա Մոհաջերանին այժմ գտնվում է Ֆրանսիայում:
Ավելի վաղ, անցյալ տարի Իրանի լրատվամիջոցները հայտնել են 87 միլիոն դոլար արժողությամբ նավթային հարթակի կորստի մասին: Այդ քրեական գործի հետ կապված 6 ամիս առաջ ձերբակալվել է մեկ մարդ: