06:14 , 19 նոյեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նոյեմբերի 18-ին` ժամը 11:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Ս.-ի անվամբ քաղաքացի Ֆ. Ա.-ի կողմից բերված փայտյա սեղանը, որի ոտնակների մեջ փորված թաքստոցներից հայտնաբերել է պոլիէթիլենով փաթեթավորված 2 փաթեթ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, փաթեթներում եղել են, համապատասխանաբար, 8,1 և 9,6 գրամ ընդհանուր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ, որոնց մի մասը` B8 դրոշմի առկայությամբ:
Փաթեթներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: