Ազգային և կրոնական փոքրամասնությունների համերաշխության «օրորոց» Ադրբեջանում նեղում են «Եհովայի վկաներին»


03:55 , 19 նոյեմբեր, 2015

Ազգային և կրոնական փոքրամասնությունների համերաշխության «օրորոց» Ադրբեջանում նեղում են «Եհովայի վկաներին»։ Բաքվի իշխանություններն ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում են, որ Ադրբեջանում բոլոր ազգային և կրոնական փոքրամասնություններն ապրում են համերաշխ և ստանում են պետության աջակցությունը։ Նույնիսկ ցինիկաբար հայտարարում են, որ Ադրբեջանն այս առումով աշխարհի շատ զարգացած երկրների համար կարող է օրինակ հանդիսանալ։ 
Իսկ երեկ Գենջե (Գանձակ) քաղաքում Ադրբեջանի օրինապահ մարմինները «Եհովայի վկաներ» կոչվող աղանդի ներկայացուցիչների են ձերբակալել կրոնական հավաքի ժամանակ։