8 գաղտնիք, որոնք պետք է իմանան բոլոր կանայք` երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար


03:30 , 19 նոյեմբեր, 2015

Երջանիկ ընտանեկան կյանքը կարծես հեշտ է, բայց միաժամանակ նաև բարդ է: Թվում է, թե ոչ մի գերբնական բան պետք չէ անել, բայց, չգիտես ինչու, մենք նույնիսկ տարրական բաներում գտնում ենք բարդություններ:

Իհարկե, մեղադրել միայն կանանց ճիշտ չի լինի, տղամարդիկ նույնպես հրեշտակներ չեն, բայց հենց կանանցից է կախված տան մթնոլորտը:

1. Հարգեք նրա (տղամարդու) հարազատներին

Իհարկե, իրավիճակները տարբեր են լինում, և երբեմն նրա մոր հետ ունեցած հարաբերությունները մրցակցություն են հիշեցնում, որտեղ գլխավոր մրցանակը նրա սիրելի որդին է, սակայն նույնիսկ այդ դեպքում պետք է «պայքարել» արժանապատվորեն: Նույնիսկ մի՛ փորձեք ասել Ձեր ամուսնուն, որ նրա ծնողները Ձեզ դուր չեն գալիս, որ Դուք չեք ցանկանում նրանց տեսնել Ձեր տանը: Ձեզ համար շատ տհաճ կլիներ նման բան լսել Ձեր ամուսնուց: Եթե Ձեր սկեսուրի հետ հարաբերությունները լարված են, առաջարկում ենք չձևացնել, իբր ամեն ինչ լավ է, այլ հասկանալ և լուծել այդ խնդիրը: Հավատացեք, Ձեր ջանքերը կարդարանան եռակի:

2. Մի մեղադրեք նրան դատարկ բաների համար

Սրով կինը կին չէ: Դա ամուսին է՝ ուղղակի շրջազգեստով: Եթե Դուք անընդհատ մեղադրում եք Ձեր ամուսնուն իր սխալների համար, ասում եք՝ «ես այդպես էլ գիտեի» և միշտ պնդում եք, որ Ձեր տեսակետը, կարծիքը միակ ճիշտ տարբերակն է, ապա մի սպասեք, որ Ձեր միությունը կլինի երկար և երջանիկ: Երբեք մի մոռացեք, որ Դուք ամուսնուց հետո եք, այլ ոչ թե նրանից առաջ:

3. Սեքսով զբաղվեք

Շքեղ Սամանտա Ջոնսը՝ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալից, ասել է մի սուրբ արտահայտություն. «Սեքսը հարաբերությունների բարոմետրն է»: Տարիների ընթացքում սեքսը քչանում է, բայց ապրել առանց դրա չի կարելի: Իրար սիրող մարդիկ պետք է սիրով զբաղվեն, քանի որ այլ կերպ նրանք ապրում են միասին ինչպես ընկերներ, այլ ոչ թե ամուսիններ: Եթե նույնիսկ Ձեզ մոտ առաջացել են խնդիրներ ինտիմ ոլորտում, անհապաղ լուծեք դրանք: Գոյություն ունեն մի շարք եղանակներ՝ սեքսը հարաբերություններ վերադարձնելու համար:

4. Վստահեք նրան

Նույնիսկ եթե Դուք շատ եք ցանկանում հարցնել՝ «Այդ ո՞վ է քեզ գրում» կամ «Ինչո՞ւ էր հեռախոսդ անջատված: Հավանաբար դու ինչ-որ բան թաքցնում ես ինձանից», ավելի լավ է՝ մի՛ արեք, չարժե: Տղամարդկանց ազատություն է պետք, նույնիսկ ընտանեկան տղամարդկանց, և նրանցից ոչ ոք չի համաձայնի ապրել «փակի տակ»: Ամուսնուն, ինչպես և կնոջը, անհրաժեշտ է անձնական տարածք ունենալ, և հիմարություն կլինի մտածել, որ նա պետք է տեղեկացնի Ձեզ իր յուրաքանչյուր քայլի մասին: Չէ՞ որ ընկերուհու մոտ գնալիս նրան չեք զանգում ամեն ժամը մեկ, ապա ինչո՞ւ նա պետք է դա անի:

5. Մի նվիրվեք ընտանիքին ամբողջությամբ

Իդեալական մայր, կին, տնտեսուհի. իհարկե այս ամենը հիանալի է, բայց, ցավոք, հետաքրքիր չէ: Իսկ ահա իդեալական կինը՝ լավ խնամված, սպորտային կազմվածքով, կարդացած, արդեն շատ հետաքրքիր է: Մի մոռացեք, որ ընտանիքը Ձեր խաչը չէ, և դրա համար էլ պետք չէ անտեղի զոհաբերություններ անել: Միշտ հիշեք, որ նույնիսկ «տարիների փորձով» կինը պետք է մնա գրավիչ կին՝ իրեն տրամադրելով ամենաքիչը երկու ժամ օրվա ընթացքում:

6. Մի մոռացեք քաղցր խոսքեր ասել

Դիմում եք Ձեր ամուսնուն ազգանունո՞վ: Պետք է անհապաղ մի բան անել դրա հետ: Հիշեք հարաբերությունների սկզբնական շրջանը, երբ Ձեր սիրելին «կատվիկն» էր և «նապաստակը»: Ձեզ թվում է՝ այս ամենը մանկական խաղե՞ր են: Իզուր, հոգեբանները պնդում են, որ հենց այդպիսի սիրալիր և մի փոքր ինֆանտիլ զույգերը երջանիկ են լինում մինչ ծերություն: Բանը նրանում է, որ նման բաները մեզ տանում են մեր մանկություն, որտեղ մենք իսկապես երջանիկ ենք եղել, իսկ մի՞թե դա չի հարկավոր երկու մեծ մարդկանց՝ ծանրաբեռնված առօրյա խնդիրներով:

7. Կարողացեք խոսել

Եթե Ձեզանից որևէ մեկին սկսում է ինչ-որ բան չգոհացնել ընտանեկան հարաբերություններում՝ մի պահեք դա Ձեր մեջ, անպայման քննարկեք խնդիրը Ձեր երկրորդ կեսի հետ: Փորձեք խուսափել մեղադրական տոնից, փորձեք զրույցը դարձնել առավել կոնստրուկտիվ: Եվ երբեք մի լռեք այն բանի մասին, ինչը Ձեզ իրականում անհանգստացնում է: Հակառակ դեպքում ռիսկի եք դիմում հանդիպել ցնցող «չեմ սիրում» արտահայտությանը: Բանը նրանում է, որ երբեմն սերը պարզապես չի երևում կուտակված դժգոհությունների, խնդիրների և չասված խոսքերի ճնշման տակ: Դրա համար մի հասցրեք իրավիճակն այն պահին, երբ արդեն շատ դժվար կլինի ինչ-որ բան փոխել:

8. Միասին ժամանակ անցկացրեք

Ձեր աշխատանքը, նրա աշխատանքը, Ձեր ընկերները, նրա ընկերները... այս ամենը հիանալի է, բայց ոչ մի կերպ չի կապում երկու իրար սիրող մարդկանց: Մի մոռացեք, որ ամուսինների համար բավական չէ միայն խոսել հեռախոսով և երբեմն փոխանակվել հաղորդագրություններով, հարկավոր է, որ նրանք կպչեն, ձեռք տան միմյանց, նայեն սիրելի աչքերի մեջ, միասին ընթրեն և նայեն հետաքրքիր ֆիլմեր: Կառուցել երջանիկ ընտանիք այդքան էլ դժվար չէ: Ավելի դժվար է հավաքել քանդված պատի աղյուսները և փորձել այն նորից ամուր դարձնել: Պահպանեք այն ինչ ունեք, և աշխատեք Ձեր փոխհարաբերությունների վրա: Հետո Դուք ինքներդ Ձեզ շնորհակալություն կհայտնեք: