ԻՊ-ն Ադրբեջանի հետախուզության համար աշխատող լրտես է ձերբակալել


02:19 , 19 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Սիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները ձերբակալել են Ադրբեջանի հետախուզության համար աշխատող Իլգար անունով ադրբեջանցի լրտեսի:

Ինչպես հաղորդում է IslaminSesi.org կայքը, ահաբեկիչները 30-ամյա ադրբեջանցուն հարցաքննության են ենթարկել, որի ժամանակ վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հանձնարարականով Սիրիա է ուղարկվել 2010 թվականին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: