Դուք դեռ չեք հասկացե՞լ, որ Հայաստանում ընտրությունը հարց չի լուծում


01:02 , 19 նոյեմբեր, 2015

Լավ, եթե մեր անկախությունից այսքան տարի անց դուք դեռ չեք հասկացել, որ Հայաստանում ընտրությունը հարց չի լուծում, որ Հայաստանում քվեարկությամբ ոչ մի բան չի որոշվում, որ Հայաստանում ուրիշ խաղի կանոններ են գործում, ու էս իշխանության հետ պիտի խոսվի հենց իրանց լեզվով՝ ձայներ առնելով, զոռբայությամբ, ստիպողաբար... Ու էդքանից հետո ասում եք, թե բա՝ ժողովուրդ, գնա, ընտրի, ու մենք կհաղթենք սրանց, ուրեմն լսեք էս երգն ու հելեք քնելու...

Ամեն մեկի հետ պիտի իրա լեզվով խոսաս, մենք Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան չենք ընտրել, որ իրանք նախագահ են դառել, ու մենք էլ ԱՅՈ չենք ընտրելու, բայց իրանք էդ էլ են անցկացնելու, ուրիշ կանոններ մտածեք, եթե իսկականից ուզում եք հաղթենք, բայց մի սկսեք էլի խաբել ու կտտել մեզ... ԵԹԵ ԻՍԿԱԿԱՆԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ...