00:27 , 19 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Գիտնականները միջոց են ստեղծել, որը վերականգնում է կարիեսի պատճառով տուժած էմալը և ազատում ատամնացավից: Գելը ստեղծված է MMP-20 սպիտակուցի հիման վրա, որը գործում է ատամի էմալի ձևավորման վաղ փուլերում, գրում է Biomaterials ամսագիրը:
«MMP-20 սպիտակուցն աչքի է ընկնում էմալի ձևավորման ամենավաղ փուլերում: Այն էմալի բյուրեղացման ժամանակ «հատում է» մյուս սպիտակուցները, ինչը` մյուս ֆերմենտների ազդեցության հետ մեկտեղ, թույլ է տալիս էմալ արտադրող բջիջներին մաքրել բյուրեղներն ու դրանից ավելի շատ բիոհանքանյութ արտադրել մարդու մարմնի ամենակարծր հատվածից»,- ասել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբան Ջանեթ Մորադիան-Օլդակը: