Ոչնչացվել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը


23:44 , 18 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդուլհամիդ Աբաուդը սպանվել է... Այդ մասին RTL հեռուստաընկերությանը հայտնել է ֆրասիացի նախկին հետախույզ Կլոդ Մոնիկեն... Ըստ Մոնիկեի՝ Ա.Աբաուդը սպանվել է Սեն Դենիում այսօր ֆրանսիական ոստիկանության կողմից անցկացված հատուկ գործողության ժամանակ... Սեն Դենիում ահաբեկիչների «որջի» ոչնչացման ժամանակ սպանվել է 3 ահաբեկիչ, իսկ 5-ն էլ ձերբակալվել են... Ոստիկանական գործողության ժամանակ վիրավորել են 9 իրավապահ...