Սարգսյան-Ալիեւ հանդիպումը` դեկտեմբերի սկզբին


23:31 , 18 նոյեմբեր, 2015

    Սարգսյան-Ալիեւ հանդիպումը`  դեկտեմբերի սկզբինYerkir.am-ը գրում է.

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ամենայն հավանականությամբ կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այսօր այդ  մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 «Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք, և գտնում ենք, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում` Մինսկի խմբի ձևաչափում,  հայտնի երեք սկզբունքների վրա, իսկ թե որ օրը եւ որտեղ` նախագահի աշխատակազմը կտեղեկացնի»,- ասել է Շարմազանովը: