Աստղիկ Սաֆարյանի նոր երգը ներկայացնում է ծնողազուրկ երեխաների ապրումները, զգացմունքները


22:52 , 18 նոյեմբեր, 2015

Աստղիկ Սաֆարյանի նոր երգը ներկայացնում է ծնողազուրկ երեխաների ապրումները, զգացմունքներըLife.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը կոչ է անում չանտեսել մեզ շրջապատող ծնողազուրկ երեխաներին՝ «որբուկներին», ովքեր ունեն մեր կարիքը: Life.panorama.am-ին երգչուհին պատմել է, որ նոր երգը, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանել՝ ուղղված է հենց այս կարեւոր թեմային.

«Անկեղծ ասած այս շրջանի համար մեկ այլ երգի համար էի տեսահոլովակ նախատեսել, բայց տաղանդավոր ստեղծագործող Լաուրա Հովհաննիսյանը ցույց տվեց ինձ այս երգի խոսքերը եւ առաջարկեց գրել դրա համար երաժշտություն, ես անմիջապես մտափոխվեցի եւ որոշեցի, որ նրա այդ գաղափարը պետք է կյանքի կոչել. Ես սիրով ներգավվեցի Լաուրայի գաղափարի մեջ, մեծ սիրով գրեցի երաժշտությունը եւ արդարացրեցի Լաուրայի վստահությունը: Պետք է հատուկ նշեմ, որ մեծ ոգեւորությամբ եմ աշխատում այս գործի վրա, քանի որ այստեղ կան մեծ մարդասիրական միտումներ»,- պատմեց Աստղիկն ու շարունակեց.

«Երգը շատ խորը եւ լուրջ թեմայի մասին է, այն ներկայացնում է «որբուկների», ծնողազուրկ երեխաների ապրումները, զգացմունքները, այն տարբեր պատճառներից ելնելով մանկատանը հայտնված կամ անօթեւան մնացած երեխաների մասին է, ովքեր շատերի կողմից անտեսված են: Երգը կոչվում է «Որբուկ», մենք փորձում ենք այս երգով եւ տեսահոլովակով մարդկանց ուշադրությունը ուղղել նման երեխաներին, հորդորում ենք ջերմություն եւ կամեցողություն փոխանցել նրանց, ասել եւ ցույց տալ, որ իրենք միայնակ չեն այս մեծ աշխարհում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ