Զոհրապ Մնացականյան. Հայաստանն ունի ցավալի փորձ, երբ միջնորդական ջանքերը խեղաթյուրվում են


22:12 , 18 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Տևական անարդարությունը, խտրականությունը և հիմնարար ազատությունների մերժումը` հաճախ հանդիսանում են հակամարտությունների հիմնաղբյուրները: Հայերը վերապրել են նման փորձ: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում «Պահպանելով միջազգային խաղաղությունը և անվտանգությունը` արտացոլելով պատմությունը. Անվտանգություն, զարգացում և հակամարտությունների արմատները» խորագրով բաց քննարկման ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Իր ելույթում Հայաստանի դեսպանը նախ կարևորել է հակամարտությունների կանխարգելումը` հնարավորինս վաղ փուլում, քանի որ հապաղումն այս հարցում հղի է վեճերի թեժացմամբ, խոշոր մարդասիրական ճգնաժամերով և, ի վերջո, ոճրագործություններով:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է արժանանա պատշաճ ուշադրության` ՄԱԿ-ի բոլոր կառույցների` և առաջին հերթին ԱԽ-ի կողմից: Քաղաքացիական հասարակության դերակատարությունը` անփոխարինելի է»,-ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ