22:06 , 18 նոյեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
ԵԼՔ լրատվականը տեղեկացավ տարբեր մարզերում քամու ավերածությունների հետևանքով առաջացած ավերածությունները: Եվ այսպես . Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ նոյեմբերի 12-ին, 13-ին եւ 14-ին գրանցված ուժեղ քամիներից տուժել են առավելապես Նորակերտ, Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ, Սոթք, Լճավան, Ծովակ գյուղերը: Նորակերտում քամին պոկել-տարել է 2 առանձնատան, 1 գոմի եւ 1 ավտոտնակի տանիք ամբողջությամբ, մասամբ`միջնակարգ դպրոցի եւ մի քանի տասնյակ շինությունների տանիքիներ, փշրել ապակիներ:
Վնասվել են Փոքր Մասրիկի բուժկետի եւ մանկապարտեզի , Մեծ Մասրիկի անասնապահական համալիրի եւ 1 առանձնատան, Լճավանի, Սոթքի եւ Ծովակի առանձնատների տանիքները: Նորակերտ եւ Ծովակ գյուղերում կոտրվել են շիրմաքարեր, Նորակերտում՝ 8, Ծովակում՝ 2: Նորակերտի դպրոցի բակում պատվանդանից տապալվել եւ փշրվել է Արցախյան ազատամարտի հերոս Սեյրան Սարոյանի շիրմաքարը: Գեղարքունիքի մարզպետարանը 100 հազարական դրամ է տվել կոտրված շիրմաքարերի վերականգման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ