Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի մասին


19:40 , 18 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառավարության կողմից օտարվելուց հետո շարունակելու  է օգտագործվել նույն ուղղությամբ, որով այն օգտագործվել է մինչ այդ: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:

«Քանի որ կա նաև  հարակից տարածք, որը անմիջականորեն կապ չունի մարզահամերգային համալիրի հետ,  կառավարությունը թույլ է տալիս   հյուրանոցային համալիրի կառուցում, որում կլինեն կինոթատրոններ, ռեստորաններ, խանութներ, ժամանցի այլ վայրեր, փակ ջրային ատրակցիոն: Սահմանված է նաև ներդրումերի չափը, քանի որ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ Երևանում խաղատնային գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի այն կազմակերպությունը, որը կկատարի 100 միլիոն դոլարից ավելի ներդրումներ»,- ասաց  Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ եթե օտարման արդյունքում ձեռք բերված ներդրումային պարտավորությունները չկատարվեն, ապա դա հիմք կծառայի ապա դա հիմք կծառայի սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի լուծարման, կամ տուգանքների կիրառման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ