Վլադիմիր Գասպարյանը աշնանային ստուգատես է անցկացրել ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային գնդում


19:26 , 18 նոյեմբեր, 2015

d6ee7631-0a07-40bb-8396-9de7403f19a8Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրին վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման ժամանակ, զանգվածային անկարգությունների կանխման դեպքում, զինված հանցախմբին վնասազերծելու ընթացքում:

Ցուցադրվեց նաև հատուկ տեխնիկան, ներկայացվեցին ձեռնամարտի հնարքներ և ուժային վարժություններ:

Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունն ու գործառնական կարողությունները:

62934f19-e6b0-4fa5-96c1-5f430651955d

4e2fac58-4d31-450a-888d-ad1e36986497

3ca7b8b6-1da3-4f3a-9137-5360a0f7f5ad

e7d07edc-4638-47ec-8ea7-0fa3b1431d78