Ամուսինը մի կողմ հրեց կնոջը, որպեսզի ինքը փրկվի խորտակվող նավից. երբ ես իմացա պատճառը, աչքերս արցունքով լցվեցին…


18:52 , 18 նոյեմբեր, 2015

Ամուսինը մի կողմ հրեց կնոջը, որպեսզի ինքը փրկվի խորտակվող նավից. երբ ես իմացա պատճառը, աչքերս անցունքով լցվեցին…Ուսուցչուհին դասարանին պատմում էր մի խորտակված նավի մասին պատմություն:

«Նավի վրա ամուսնական զույգ կար, որոնց հաջողվեց հասնել փրկամակույկին, բայց ցավոք, այնտեղ միայն մեկ հոգու տեղ կար: Հանկարծ ամուսինը մի կողմ հրեց կնոջը և ինքը բարձրացավ այդ նավակը: Իսկ կինը մահից առաջ ասաց ամուսնուն վերջին արտահայտությունը:

Այստեղ ուսուցչուհին կանգ առավ: «Ի՞նչ եք կարծում,- հարցրեց նա: – Այդ ի՞նչ արտահայտություն էր»:

Աշակերտներից շատերն ասացին. «Ես քեզ ատում եմ» կամ «Ինչ կույր եմ ես եղել»:

Այդ ժամանակ ուսուցչուհու ուշադրությունը մի տղա գրավեց, ով ամբողջ ընթացքում լուռ նստած էր:

«Իսկ դու ինչ ես մտածում, ի՞նչ ասաց նա»:

«Ես կարծում եմ նա ասել է.» «Հոգ տար մեր երեխայի մասին»:

Ուսուցչույին զարմացավ. «Դու գիտե՞ս այս պատմությունը»:

«Ոչ, ուղղակի իմ մայրը հենց այդ արտայատությունն ասեց հորս՝ մահվանից առաջ»:

Ուսուցչուհին հուսով էր, որ ոչ ոք չի նկատել իր աչքերում հայտնված արցունքները: «Ճիշտ է»:

Եվ այսպես, նավակը ճանապարհ ընկավ: Տղամարդը հասավ տուն և սկսեց միայնակ մեծացնել իրենց աղջկան: Շատ տարիներ անց, երբ արդեն հայրը չկար, աղջիկը գտավ նրա օրագիրը, որտեղ կարդաց հետևյալը.

«Նրա մոտ արդեն կար սարսափելի ախտորոշում, երբ մենք գնացինք ճանապարհորդության: Նրան ապրելու քիչ ժամանակ էր մնացել: Աստված իմ, ինչ ես կցանկանայի խեղդվել նրա փոխարեն, բայց հանուն աղջկան բարօրության՝ չկարողացա: Ես միայն կարող էի նրան օվկիանոսի մեջտեղում թողնել»:

Այստեղ պատմությունն ավարտվեց: Դասարանում լռություն էր:

Ուսուցչուհին երեխաների աչքերում տեսավ, որ պատմությունը նրանց հուզել է, և այսօր առաջին անգամ նրանք հասկացան, որ սեփական բարության տակ միշտ չէ բարություն գտնվում, ինչպես նաև անվայել, չար արարքի տակ միշտ չէ որ լինում է դավաճանություն: Ահա թե ինչու չարժե երբեք դատել մարդկանց մակերեսորեն: Մենք կարող ենք շատ բան չիմանալ նրանց մասին: