Ալլա Պուգաչովան տնից դուրս չի գալիս՝ Մոսկվային սպառնացող ահաբեկչության պատճառով


22:00 , 18 նոյեմբեր, 2015

Ալլա Պուգաչովան տնից դուրս չի գալիս՝ Մոսկվային սպառնացող ահաբեկչության պատճառով168.am-ը գրում է.

Հնարավոր ահաբեկչական հարձակման սպառնալիքը Մոսկվայում հասցրել է նրան, որ մայրաքաղաքային շատ կազմակերպություններ հրաժարվում են հրապարակային միջոցառումներ անցկացնելու մտադրությունից: Բացառություն չէ նաև Ալլա Պուգաչովայի ղեկավարած մանկական «Рецитал» արվեստի դպրոցը:

Ռուս հայտնի երգչուհին հետաձգել է մանկական նոր դպրոցում տեղի ունենալիք լսումները՝ մայրաքաղաքում հնարավոր դիվերսիաների պատճառով:

Super.ru-ի տեղեկություններով՝ երգչուհին հրաժարվում է Մոսկվայի կենտրոն գնալ, ինչի հետևանքով էլ հետաձգվել են լսումները, այլ նախընտրում է չլքել իր դղյակը, որը տեղակայված է Գրյազ գյուղում: Սակայն լսումներն ընդհանրապես հետաձգել հնարավոր չէր ու նրան փոխարինել են սովորական մանկավարժներ: Բացի այդ, ելույթները տեսագրվում են, որպեսզի պրիմադոննան կարողանա դրանք տանը դիտել: