«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից


17:36 , 18 նոյեմբեր, 2015

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետAravot.am-ը գրում է.

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան պատվիրակությունը Բուլղարիայում է, որտեղ Միկան հագեցած գրաֆիկ ունի՝ լեցուն տարբեր փորձերով, ձայնագրություններով ու բազմապիսի հանդիպումներով: Մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ու պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանի հետ:

Դեսպանը հաջողություններ է մաղթել Հայաստանի պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ Միկան լավագույնս կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին եւ կզբաղեցնի պատվավոր տեղ: Դեսպանի հետ հանդիպմանը հաջորդել է նաեւ հանդիպում Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը եւս շատ ջերմ մթնոլորտում է անցել:

Հայ համայնքի ներկայացուցիչները հաջողություն են մաղթել մեր պատվիրակին պատասխանատու ելույթի ընթացքում եւ վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Հայաստանը կառանձնանա իր հիշարժան ելույթով:

Նրանք կոչ են արել բոլոր սփյուռքահայերին լինել Միկայի կողքին, սատարել նրան եւ քվեարկել Հայաստանի օգտին: Միկան եւ իր երեք մուսաները հայ համայնքի ներկայացուցիչների համար կատարել են մրցութային “LOVE” երգը: Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանյան ներկայացուցիչ Միկան ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում՝ 11-րդ համարի ներքո: