ԵՄ-ն օրինական ներգաղթյալների կարիք ունի. Մոգերինի


16:09 , 18 նոյեմբեր, 2015

4132558ԵՄ-ն օրինական ներգաղթյալների կարիք ունի։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Մենք պետք է աշխատենք ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միգրացիայի հարցի վրա։ Մենք պետք է աջակցենք ներգաղթյալների շարժունությանը՝ հաշվի առնելով մեր ժողովրդագրական և տնտեսական պահանջները, քանի որ ԵՄ-ն օրինական ներգաղթյալների կարիք ունի»,- ասել է Մոգերինին՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։