15:56 , 18 նոյեմբեր, 2015
Sport Express-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի համար «Կրասնոդար»-ի դեմ առաջիկա խաղը կարող է վճռորոշ լինել:
Կիրիլ Կոմբարովն ու Ժանո Անանիձեն լքելու են թիմն անկախ այդ խաղի արդյունքից, իսկ Դմիտրի Կոմբարովն ու Դենիս Գլուշակովը ևս մեկ տարի կմնան «Սպարտակ»-ում: Այդ մասին որոշում է կայացվել մոսկովյան ակումբի տնօրենների խորհրդի նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին Մոսկվայում: