ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարել է արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ու պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին


15:45 , 18 նոյեմբեր, 2015

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարել է արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-ի դեպքերն ու պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին168.am-ը գրում է.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է իր երկրորդ գնահատականը Հայաստանի Հանրապետության կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրով ստանձնած  պարտավորությունների իրականացման վերաբերյալ:

Հանձնարարվել է արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման պնդումների վերաբերյալ, պատասխանատտվության ենթարկել պատասխանատուներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին:

Բոլոր ազատազրկման վայրերում ստեղծել խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բողոքների ընդունման և քննման անկախ համակարգ, դատական հետապնդում իրականացնել և նշանակել համաչափ պատիժ:

Փոխել ազգային օրենսդրությունը ապահովելու դատական անկախությունը:

Հիշեցնենք, որ այս փուլում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  Ժնևի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների կենտրոնի աջակցությամբ ներկայացրել էր այլընտրանքային զեկույց սույն ներքոնշյալ պարտավորությունների վերաբերյալ: