«Ռոստելեկոմը» հայաստանյան շուկայում ներկայացնում է իր նոր` ОТТ (Over The Top) հեռուստատեսության ծառայությունը


15:16 , 18 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 17-ին գործընկերոջ՝ «Վեգա» ընկերության ընդարձակ սրահում «Ռոստելեկոմը» ներկայացրեց հեռուստատեսության նոր՝ ОТТ (ՕԹԻԹԻ) ծառայությունն ու գործընկերոջ հետ իրականացվող համատեղ ակցիան։

«Ռոստելեկոմի» տեխնոլոգիական նորույթը՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայությունը, լիովին նոր առաջարկ է շուկայում, որը հնարավարություն է տալիս վայելել ընկերության կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունը՝ ունենալով ընդամենը 2,5Մբ/վ ինտերնետ հասանելիություն և ամենակարևորը՝ անգամ այնտեղ, որտեղ «Ռոստելեկոմը» հասանելիություն չունի, կամ որտեղ օգտվում են այլ ինտերնետ օպերատորների ծառայություններից։

 

«ОТТ հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին օգտվելու բոլոր հիմնական գործառույթներից, որոնք հասանելի են վերջերս «Ռոստելեկոմի» կողմից գործարկված IPTV հեռուստատեսության ծառայությունում՝ 

-         Ժամանակակից և հետաքրքրաշարժ հեռուստաալիքների դիտում

-         Մինչև 5 օր վաղեմության հաղորդումների դիտում (TVOD),

-         Մուլտիսքրին մինչև 5 էկրանի վրա (Սմարթֆոն, պլանշետ),

-         Ֆիլմադարանի և ֆիլմերի փաթեթների դիտում,

-         Եթերի տեսագրում,

-         Այլ հնարավորություններ։

Ի ուրախություն բոլորի՝ այսօր ևեթ «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա» խանութների ցանցում 149,000 և ավելի գումարի տեխնիկա և ապրանքներ գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդ անվճար կստանա  SmartBox սարքն ու 6 ամիս բաժանորդագրություն «Ռոստելեկոմի» «ОТТ հեռուստատեսություն» ծառայությանը, ինչի համար կվճարի «Վեգա» ընկերությունը։ Հետագայում՝ 7-րդ ամսից սկսած, ծառայությունից օգտվել ցանկանալու դեպքում գնորդներին անհրաժեշտ կլինի ընդամենը լիցքավորել հաշիվը։

Ամանորի շեմին «Ռոստելեկոմի» և «Վեգա» ընկերության կողմից այս առաջարկը կատարյալ նվեր կդառնա յուրաքանչյուր ընտանիքի համար։

Այսպիսով, «Ռոստելեկոմը» հետևողական քայլերով խոշորածավալ ներդրումներ է իրականացնում հայաստանյան հեռուստադիտողներին լավագույն և գերժամանակակից ծառայություններ մատուցելու համար։

 

***

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

 

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

 

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

 

***

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ruՌուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունն առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունն առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-» մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

 

***

«Վեգա»,  «Վեգա ուորլդ» ՍՊԸ  (www.vega.am)

«Վեգա»-ն առաջատար է Հայաստանում էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի վաճառքը ներկայացնող մանրածախ ցանցերի շարքում: Տվյալ պահին «Վեգա» ներկայացնում է 18 մասնագիտացված խանութ-սրահներ հանրապետության 10 քաղաքներում՝ առավել քան 10 000 քառ.մ. ընդհանուր տարածքի մակերեսով և թվով՝ առավել քան 500 աշխատակիցներով:

«Վեգա» ընկերության խանութ-սրահների ապրանքատեսականին բազմատեսակ տեխնիկայի անվանումներով գերազանցում է թվով 4000-ը. աուդիո/վիդեո և թվային ուղղվածության, մանր և խոշոր կենցաղային էլեկտրոնիկայի, ինչպես նաև ժամանցի համար նախատեսված ապրանքատեսակներն ու աքսեսուարները:

«Վեգա»-ն իրականացնում է իր գործունեությունը 2003 թվականից ոչ միայն Հայաստանում, այլ նաև հանրապետությունից դուրս, մասնավորապես, ընկերության խմբի մեջ մտնում են Հայաստանում գտնվող «VEGA WORLD»-ը՝ գրասենյակով Երևանում, «VEGA GULF» FZE և «VEGA PEARLS ELECTRONICS» ՍՊԸ-ն Միացյալ Արաբական Էմիրություններում, ինչպես նաև «VEGA INTINKOM» CPO-ն, որը գտնվում է Չեխիայի Հանրապետության Պրագա քաղաքում: