12:36 , 18 նոյեմբեր, 2015
Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն-Դենի արվարձանում ահաբեկիչների և ոստիկանության փոխհրաձգության ժամանակ շարքային քաղաքացի է սպանվել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Քաղաքացիական անձի մահը հաստատել է ոստիկանության աղբյուրը։
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 5 մարդու։ Եվս առնվազն 2-ը սպանվել են։
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հերքել է ոչ շատ առաջ տարածված տեղեկությունները, թե դեպքի վայրից մեկ ենթադրյալ ահաբեկիչ փախուստի է դիմել։




