Թուրքիայում կառավարության ձևավորումը հետաձգվել է


12:16 , 18 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից կառավարություն կազմելու հանձնարարություն է ստացել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  սպասվում էր, որ Դավութօղլուն այսօր կամ ամենաուշը վաղը պետք է ներկայացնի հանրապետական Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը: Սակայն երեկվա Էրդողան-Դավութօղլու հանդիպումից հետո հայտարարվել է, որ նոր կառավարության նոր կազմի ձևավորումը կարող է հետաձգվել մինչև ուրբաթ (նոյեմբերի 20), քանի որ ևս մեկ երկկողմանի հանդիպման անհրաժեշտություն կլինի:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ