Պայթյուններ Փարիզի արվարձանում


11:28 , 18 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ Փարիզի հյուսիսում գտնվող Սեն-Դենի արվարձանում փոխհրաձգություն է և մի քանի պայթյուններ են հնչել, որտեղ արգելափակված է մի քանի ենթադրյալ ահաբեկիչ:

Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը պայթյունների մասին մասամբ հաստատեց LifeNews-ի թղթակիցը, որը գտնվում է դեպքի վայրում, ասելով, որ մի քանի պայթյուն է լսվել:

Նրա խոսքով՝ այժմ շրջափակման վայր են ժամանել ռազմական ուժեր: Մի քանի տասնյակ զինվորներ շարժվեցին դեպի արգելափակված բնակարան: Սպասվում է, որ առաջիկա մի քանի րոպեներին կսկսվի պաշարումը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ ոստիկանությունը ոչնչացրել է երեք ահաբեկչի, այդ թվում, մահապարտի գոտիով մի կնոջ: