09:45 , 18 նոյեմբեր, 2015«Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին։ Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է։ Ճեմարանի սաներին թույլատրվել է Եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաև իրենց ընտանիքների անդամներին և հարազատներին։ Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե Հայ առաքելական Եկեղեցին ինչու պետք Է նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվի։ Սակայն նման տեսակետի համար եկեղեցին առավել քան լուրջ պատճառներ ունի։
Բանն այն Է, որ ՀՀ գործող Սահմանադրության 8.1. հոդվածը սահմանում Է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ Է պետությունից։ ՀՀ ճանաչում Է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝որպես ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ ՀՀ-ում երաշխավորվում Է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»։ Այսինքն՝Հայ առաքելական եկեղեցու և մնացած կրոնական կազմակերպությունների միջև շատ հստակ Է. առաջինը գործում Է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝օրենքով իրենց տրված լիազորությունների։ Նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները փաստացի հավասարեցվում են Հայ առաքելական եկեղեցուն։ Նշված նախագծի 17-րդ հոդվածում գրված Է. «1. ՀՀ-ում երաշխավորվում Է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Ուստի բնական Է, որ եկեղեցին այս փաստաթղթին դեմ Է։
Նշենք, որ վերը բերված լուրերի առնչությամբ Հայ առաքելական եկեղեցուց մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»–ի փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։