Չինաստանում պայթեցրել են երկնաքերը, որից երբեք ոչ ոք չի օգտվել


09:25 , 18 նոյեմբեր, 2015

Untitled-2Չինաստանի Շենսի գավառում գտնվող Սիան քաղաքում թիրախային պայթյունով քանդել են 118 մետր բարձրությամբ մեռած շինությունը (127 հարկ), գրում է Rosbalt-ը:

Այդ շինությունից ոչ ոք երբեք չի օգտվել, և տեղի իշխանություններն այն ոչնչացնելու որոշում են ընդունել: Դրա համար 1.4 տոննա պայթուցիկ է օգտագործվել:

Հետաքրքիր է, որ ներկա դրությամբ դա Չինաստանում ոչնչացված ամենաբարձր շինությունն է: