06:11 , 18 նոյեմբեր, 2015
Դեռևս ոչ այնքան վաղուց աշխարհն իր Hello երգով ցնցած երգչուհի Ադելը պատրաստ է մեզ ուրախացնել նոր երգով, գրում է Spletnik.ru-ն:
Այս անգամ երգչուհին մի հատված է ներկայացրել When We Were Young ստեղծագործությունից, որը ներառված է նրա նոր` «25» ալբոմում:
Երգչուհու հետ հարցազրույցներից մեկում ցուցադրվել է նաև ստուդիայում նրա ձայնագրություններից մի հատված, որտեղ Ադելը բարձրախոսի առջև է, և իր սովորական հուզական ոճով կատարում է նոր ստեղծագործությունը:

