Հետո նրա հայացքը կթափառի սենյակի հեռուներում։ Նա մտածում է, ես զգում եմ։
Նա համբուրում է երեխային, հետո ինձ և գնում հոգ տանելու այն մարդկանց մասին, որոնց մոտ ամենաանհաջող օրն է ստացվել։ Ավտովթարներ, հրազենային վնասվածքներ, պայթյուններ, այրվածքներ. պրոֆեսիոնալներ, ձախորդներ, աղքատներ, միլիոնատերեր, քահանաներ, թմրամոլներ, մարմնավաճառ մայրեր, հայրեր, որդիներ, դուստրեր և նույնիսկ ամբողջ ընտանիքներ։ Կապ չունի, թե ով եք Դուք, և ինչ է Ձեզ հետ պատահել։ Նա հոգ կտանի յուրաքանչյուրիդ մասին։
