Իր 5000 կանանցից ու՞մ կարող էր Չառլի Շինը վարակել ՁԻԱՀ-ով


04:39 , 18 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Վերջին տարիներին սկանդալային պահվածքով և թմրադեղերից կախվածությամբ հայտնի դերասան Չարլի Շինը հատարարել է ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, դերասանը այս հայտարարությունն արել է հեռուստատեսային ուղիղ եթերից:

«Ես այստեղ եմ, որպեսզի հայտարարեմ այն մասին, որ ՄԻԱՎ-ի հետազոտությունը դրական պատասխան է տվել: Այս չորս տառերը շատ դժվար է գիտակցել», - 50-ամյա դերասանը ասել է NBC հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Չարլի Շինը առավել հայտնի է դարձել խաղալով Օլիվեր Սթոունի ֆիլմերում: Առավել քան 40 դերեր մարմնավորած դերասանի կարիերան սկսեց անկում ապրել 1990 թթ., նույն ժամանակ նա սկսեց հաճախ հայտնվել թմրամոլության դեմ պայքարող վերականգնողական կենտրոններում: