Մեկ կիլոգրամ քաշով այս փոքրիկի համար կանխատեսել էին շատ կարճ կյանք, բայց… (տեսանյութ)


03:58 , 18 նոյեմբեր, 2015

Փոքրիկ Քենադի Ժուրդեն-Բրոմլին ծնված օրվանից ստիպված է եղել պայքարել բնության դեմ՝ գոյատևելու համար: Չնայած այն բանին, որ մայրը կրել է նրան կրծքի տակ, ինչպես հարկն է, և ժամանակին ծննդաբերել է, երեխան լույս աշխարհ է եկել զարմանալի փոքրիկ չափերով:

Փոքրիկը կշռում էր մեկ կիլոգրամից մի փոքր ավել, իսկ չափերով նման էր կոնֆետի տուփի: Բանը նրանում է, որ Քենադին տառապում է ծայրահեղ հազվադեպ պատահող գաճաճության տեսակով: Այս ի ծնե հիվանդությունն աղջկան ավելի շատ մեծ տիկնիկի տեսք է տալիս, քան մարդու:

Ծնունդն ընդունող բուժքույրերն աղջկան անվանեցին Մատնաչափիկ, իսկ բժիշկները զգուշացրեցին, որ այդպիսի արատով և ուղեղի հնարավոր վնասվածքով աղջիկը կապրի մի քանի օր: Աղջկա ծնողները շտապեցին նրան կնքել: Մասնագետներն ապշած էին, երբ աղջկա մոտ զարմանալի կենսախնդություն նկատեցին: Հիմա Քենադին արդեն 12 տարեկան է: Եվ կանադական Մատնաչափիկն ապրում է լիարժեք կյանքով:

Աղջկա ուժեղ բնավորությունը, նպատակասլացությունը և բարի սիրտն ապշեցնում է շրջապատողներին: Աղջիկը չի փակվում ինքն իր մեջ, նա դպրոց է հաճախում, շփվում է հասակակիցների հետ, պաշտում է բոուլինգը և նույնիսկ հոկեյ է խաղում: Այն, որ նա արտաքինից հիշեցնում է երեքամյա աղջնակի, այլ ոչ թե դեռահասի՝ Քենադիին ոչ մի կերպ չի սահմանափակում: Ցավոք, աղջկան, միևնույնն է, վիճակված չէ երկար ապրել, բայց աղջկա ծնողները նախընտրում են ապրել այսօրվա օրով՝ ամեն ինչում օգնում են իրենց Մատնաչափիկին և նրա ամեն մի ժամն անմոռանալի են դարձնում: