03:38 , 18 նոյեմբեր, 2015Կյանքում շատ անհավանական բաներ են տեղի ունենում, ավելի շատ, քան ֆանտաստիկ ֆիլմերում: Օր օրի համոզվում ենք, որ հրաշք, այնուամենայնիվ, գոյություն ունի: Ուղղակի պետք է հետևել սրտի ձայնին…
Այս պատմությունը դրա վառ ապացույցն է:
«Իմ գործընկերուհին հղիացել էր երկրորդ բալիկով: Բայց մայրության բերկրանքն ու չարչարանքները նա արդեն գիտեր. Նրա մեկ երեխան արդեն մեծ էր, կարիերան գագաթնակետին էր, և նա արդեն «երիտասարդ աղջիկ» չէր… Արդյունքում երկար մտածելուց հետո նա որոշեց ընդհատել հղիությունը:
Նա գրանցվել էր բժշկի մոտ աշխատանքից հետո:
Այդ օրը մեր համակարգչային ադմինիստրատորը փոխել էր բոլորի համակարգիչների գաղտնաբառերը: Նա ընտրել էր քիչ թե շատ հիշվող գաղտնաբառեր, և արդյունքում առավոտյան յուրաքանչյուրիս ստեղնաշարի տակ կար նոր գաղտնաբառով թուղթ:
Եվ այսպես, այն օրը, երբ իմ գործընկերուհին պետք է գնար աբորտի, ստեղնաշարի տակ նա գտավ իր համակարգչի նոր գաղտնաբառը: Մի կտոր թղթի վրա նա տեսավ այս տառերը՝ «PLZMOMNO», և գաղտնաբառի արտաբերման միակ ճիշտ տարբերակը հնչեց նրա գլխում՝ «Please Mom No» (Խնդրում եմ, մայրիկ, ոչ):
Այսպիսի նշանը երկնքից միայն կույրը չի նկատի: Նա զանգեց բժշկին և ասաց, որ չի գնալու:
Իսկ նրա երեխան հիմա հինգ տարեկան է…»: