Գերմանիայի Հանովեր քաղաքում տարհանվել է ֆուտբոլի մարզադաշտը` պայթեցման վտանգի պատճառով


02:35 , 18 նոյեմբեր, 2015

Գերմանիայի Հանովեր քաղաքում տարհանվել է ֆուտբոլի մարզադաշտը` պայթեցման վտանգի պատճառովShamshyan.com–ը գրում է.

Գերմանիայի Հանովեր քաղաքում կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպմանը HDI-Arena մարզադաշտը տարհանվել է` ահաբեկչական պայթյունի վտանգի պատճառով:

Նշենք, որ տեղի ունեցածը Փարիզի ահաբեկչությունների ֆոնին աշխարհի տարբեր մասերում ռումբի մասին բազմաթիվ ահազանգներից մեկն է: Ըստ SkyNews-ի` ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը: