Ես կռահել եմ Մերիի՝ ինձ մշտապես իրեն սիրահարված պահելու գաղտնիքը. Գոռ Պետրոսյան


23:15 , 17 նոյեմբեր, 2015

Ես կռահել եմ Մերիի՝ ինձ մշտապես իրեն սիրահարված պահելու գաղտնիքը. Գոռ ՊետրոսյանLife.panorama.am-ը գրում է.

Իդեալական կնոջ իր պատկերացումների, կնոջը սիրելու եւ արժեւորելու իր տարբերակի, հայ կնոջ կերպարի վերափոխման եւ իր «կանանց» մասին  Life.panorama.am-ը այսօր զրուցել է հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի հետ:

Գոռ, աշխարհահռչակ մտածողներից սկսած մինչեւ յուրաքանչյուր տղամարդ կանանց վերաբերյալ իրենց բնորոշումներն ունեն, իսկ ո՞րն է Ձեր բնորոշումը, ո՞վ է կինը ձեզ համար:

- Կնոջը բնորոշել պետք չէ, կնոջը սիրել է պետք. միայն այդ ժամանակ նույնիսկ «ամենաանճոռնի ճուտիկը» կդառնա  այն, ով պետք է տղամարդուն: Այլապես, ով էլ ու ինչպիսին էլ լինի կինը, միևնույնն է, անտաշ, անկիրք ու անկիրթ տղամարդու կողքին մի օր խամրելու է կամ փախչելու:

Թերեւս յուրաքանչյուր տղամարդ ունի կնոջ իր իդեալը, (ինչպես եւ կանայք ունեն իրենց տղամարդու իդեալը): Ինչպիսի՞նն է Ձեր իդելաների կինը, այլ կերպ ասած, ինչպիսի՞ կինն է Ձեզ համար իդելական կամ գոնե մոտ այդ որակավորմանը:

-  Իմ կյանքում իդեալական կանայք մի քանիսն են. ինձ համար իդեալական կին է իմ մայրը, իդեալական կին է քույրս, իդեալական կին է կինս և հուսով եմ, որ  ցանկն ապագայում կշարունակեմ՝ նույնկերպ որակելով նաև դստերս: Այո, նրանք կանացի են, խելացի են, զգայուն են, նրբանկատ են, վերին աստիճանի բարոյական ու մարդկային են: Ինչպես տեսնում եք իդելական կնոջ իմ մոդելը շատ կետեր ունի ու դրանց մեծ մասը ես գտնում եմ «իմ կանանց» մեջ:

Հետաքրքիր է նաեւ Ձեր բնորոշումը կապված Մերի Ներսիսյանի հետ, ինչպիսի՞նն է նա որպես կին:

- Ես վերջապես կռահել եմ Մերիի՝ ինձ իրեն մշտապես սիրահարված պահելու գաղտնիքը. նա երբեք չի բացում իր խաղաքարտերը մինչև վերջ, երբեք չի ասում վերջին խոսքը, ինքն իրեն թույլ չի տալիս բացահայտվել հասարականալու աստիճան. այդ է Մերին: Իսկ մյուս կողմից նա հավատարիմ ընկեր է, հուսալի զինակից, հոգատար մայր ու անդավաճան լավատես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ